«Մարդու Իրավունքներ. Տարրական անհրաժեշտություն, այլ ոչ թե արտոնություն»

«Մարդու Իրավունքներ. Տարրական անհրաժեշտություն, այլ ոչ թե արտոնություն» դասընթացի հիմնական նպատակն էր զարգացնել երիտասարդական կազմակերպությունների կարողությունները Մարդու Իրավունքների կրթության ոլորտում: Դասընթացին մասնակցել են 26 երիտասարդներ` Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից:

Դասընթացի ժամանակ ներկայացվել է Հայաստանում տիրող իրավիճակը կապված Մարդու Իրավունքների հետ: Եղել են հանդիպումներ իրավապաշտպանների եւ տարբեր ակտիվիստ խմբերի ներկայացուցիչների հետ, որոնք կիսել են իրենց փորձը մարդու իրավունքների ոլորտում:

Մասնակիցները ստացել են անհրաժեշտ կարողություններ եւ հմտություններ մարդու իրավունքների ոլորտում աշխատելու եւ մարդու իրավունքների գերակայության գաղափարը տարածելու համար: Դասընթացը ամբողջովին հիմնված է լեղել ոչ ֆորմալ կրթոթյան մեթոդաբանության վրա: Մոդուլները եղել են ամբողջովին մասնակցային եւ ստեղծարար:

Դասընթացի խնդիրները

  • բարձրացնել մասնակիցների շրջանում մարդու իրավունքների կրթության կարեւորության գիտակցումը,
  • բարձրացնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կարեւորությունը մասնակիցների շրջանում,
  • ընդլայնել մասնակիցների գիտելիքը Մարդու Իրավունքների վերաբերյալ եւ կիրառել այն պրակտիկայում,
  • ներկայացնել եւ ուսումնասիրել Եվրախորհրդի երիտասարդական ծրագրերի ֆինանսավորման կանոնները: