Մեր մասին

«Քաղաքացիական Ֆորումը» հասարակական շահույթ չհետապնդող երիտասարդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հանդուրժողականության և հավասարության, օրենքի գերակայության, խաղաղության և ժողովրդավարության արժեքների վրա հիմնված կայուն քաղաքացիական հասարակության ձևավորմանը։

Կազմակերպության խնդիրներն են․

  • Նպաստել Հայաստանի հաջող ինտեգրացիային եվրոպական կառույցներին՝ բարձրացնելով տեղեկացվածության մակարդակը Եվրոպական ինտեգրացիայի գործընթացի վերաբերյալ և ներգրավվելով այդ գործընթացում և՛ տեղական, և՛ եվրոպական մակարդակներում;
  • Ստեղծել հնարավորություններ երիտասարդների համար խորացնելու իրենց գիտելիքները, ձեռք բերելու նոր հմտություններ, զարգացնելու անձնային և մասնագիտական կարողություններ և հանդես գալու որպես փոփոխությունների գործակալներ՝ ձևավորելով այն ապագան, որտեղ իրենք են ցանկանում ապրել;
  • Ուժեղացնել Հայաստանի երիտասարդ առաջնորդների կարողությունները՝ խրախուսելով վերջիններիս և աջակցելով նրանց իրենց իսկ ազատ տեղաշարժման իրավունքն իրագործելու, ինչպես նաև Հայաստանում և նրա սահմաներից դուրս ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հնարավորություններ գտնելու հարցերում;
  • Զարգացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները և ստեղծել համագործակցության հարթակներ տեղական և միջազգային կազմակերպությունների միջև։

«Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ն կոորդինացնում է երեք միջազգային ցանցերի աշխատանքը Հայաստանում։ Դրանք են՝ Եվրոպայի երիտասարդ ֆեդերալիստներ (www.jef.eu), ԹԴՄ2000 ( www.tdm2000international.org) և Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց (www.HREYN.org

Մեր գործունեությունը հիմնականում ուղղված է քաղաքացիական կրթության տարածմանը՝ որպես տեղական և միջազգային մակարդակներում քաղաքացիական ակտիվության խթանման միջոց։ Մենք այս ոլորտում աշխատում ենք 2005թ-ից՝ որպես երիտասարդական նախաձեռնություն և պաշտոնապես գրանցվել ենք որպես ՀԿ 2010թ-ին։

About Us